Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Տաշիր գրուպը» առաջիկա տարիներին Հայաստանում 1 մլրդ դոլարի ներդրում է ծրագրում

«Տաշիր գրուպը» առաջիկա տարիներին Հայաստանում 1 մլրդ դոլարի ներդրում է ծրագրում
14.11.2017 | 11:37

Ռուսական «Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիներին 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում` հայտարարվել է «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում «Տաշիրի» ներդրումային ծրագրի ներկայացման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են, թե ինչ միջոցների հաշվին և ինչպես է իրականացվելու ներդրումային ծրագիրը ու որքանով է իրատեսական:
Միջոցառմանը մասնակցել են «Տաշիրի» գործընկեր միջազգային ֆինանսական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի ներկայացման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության և ֆինանսական գործընկերների միջև: ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին»:
Սերժ Սարգսյանը նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը, կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի, «Տաշիրի» նախագահի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Կասկադ-էներգո» ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց ինովացիոն կենտրոնում:

Նախագահը Երևանի քաղաքապետի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու հյուրերի հետ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել «Տաշիրի» մեկ այլ ձեռնարկի՝ ռուսաստանյան խոշորագույն «Ռիո» ցանցի մաս կազմող «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը: Ծրագրի արժեքը շուրջ 40 մլն դոլար է: Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիո»-ի բացմամբ կապահովվի շուրջ 500 նոր աշխատատեղ:

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ